Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի պաշարների արդյունավետ օգտագործման ծրագիր՝ ԱՄՆ-ի աջակցությամբ

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Այսօր Երևանում կայացավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի մեկնարկը: Այն միտված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արտադրողականության, արդյունավետության և որակի բարելավմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրում նկատելի է ջրի պահանջարկի մեծացում, սակայն առաջարկը չի մեծանում:

«Ավելի քան քառասուն համայնք կա, որտեղ ջրի սակավությունը շատ խիստ է: Արարատյան դաշտավայրը հիմնական գյուղատնտեսական շրջանն է, ուստի եթե այստեղ չկարողանանք միանգամից կարգավորել իրավիճակը, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ ըստ ծրագրի պետք է աշխատանք լինի համայնքային կազմակերպությունների և համատեղ ջուր օգտագործողների հետ:

Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվելու է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Վերջինս համագործակցելու է 12 համայնքի հետ, որոնք ընտրվել են համայնքների կողմից ներկայացված հայտերի արդյունքում: Դրանք են՝ Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար (Արարատ) և Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ, Առատաշեն համայնքները (Արմավիր): Ծրագրի ժամանակացույցը 3 տարի է, նախատեսված է 1 մլն ԱՄՆ դոլար:

«Այսօր սկսում ենք այս համագործակցությունը, որն օրինակ է ծառայելու, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները մասնակցելու ՀՀ ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրների կարգավորմանը: ԱՄՆ դեսպանության անունից համայնքներին հաջողություն եմ մաղթում. «Մաքուր ջուր» ծրագիրը կարող է ամուր և բարեկցիկ ապագայի համար գործունեություն ծավալել»,- շեշտեց Ռիչարդ Միլսը:

Միջոցառմանը մասնակցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին 25-ամյա համագործակցության համար՝ գրեթե բոլոր ոլորտներում. «Գաղտնիք չէ, որ ջրային ռեսուրսներն առանձին երկրների համար ամենակարևոր բնական հարստություններից են, և վերջիններիս արդյունավետ կառավարումը տնտեսության և պետության յուրաքանչյուր ճյուղի պարտավորությունն է»:

Մինասյանի խոսքով՝ Արարատյան դաշտավայրում փլուզման վտանգներ կան, շրջանառությունից դուրս եկած հողատարածքներ, որոնք կարող են անգամ «ազգային անվտանգության խնդիր» դառնալ, ուստի ՀՀ կառավարության օրակարգում դա գերակա խնդիր է: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ ջրային ռեսուրսների շնորհիվ հնարավոր է ավելի մեծ արժեք ստեղծել, քան կա, քանի որ այսօր մեր ջրային ռեսուրսներն ուղղվում են միայն ձկնաբուծության, ոռոգման ու խմելու նպատակներին, և շատ քիչ դեպքերում է, որ կիրառվում են արտադրողական նշանակությամբ:

Սեդա Ղուկասյան