Իսրայելի ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Երուսաղեմի Ալ-Աքսայի համար մահմեդական աշխարհը պիտի նույնքան հոգածու լինի, որքան Մեքքայի և Մեդինայի: «Էրդողանը լավ կանի իր երկրի խնդիրներով զբաղվի: Օսմանյան կայսրության ժանակներն անցել են: Երուսաղեմը եղել է կա ու կմնա հրեա ժողովրդի մայրաքաղաքը»,- ասված է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ: …

