Երևանում նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումներ են անցկացվել

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումների անցկացումը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս միջոցառումներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարները և տարածքային զինվորական կոմիսարները:

Ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ բանակային հերթափոխի փոխանցման խորհրդանշական այս նախաձեռնությունը դառնալու է ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Փոխքաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարի անընդմեջ երևանաբնակ զինծառայողների ծնողների սահմանամերձ զորամասեր այցելությունների ծրագիրը ևս լինելու է շարունակական՝ հավելելով, որ երևանաբնակ զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում:

Նորակոչիկներն էլ խոստացել են պատվով շարունակել զորացրված ընկերների գործը, իսկ զորացրվածներն իրենց հերթին վստահեցրել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բանակում ստացած զինվորական հմտությունները կրկին ծառայեցնելու հանուն Հայրենիքի պաշտպանության:

Խորհրդանշական միջոցառման շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները կատարել են նորակոչիկների օրհնության կարգ: