Հուսով եմ առաջիկա ամիսների ընթացքում արմատապես կվերափոխվի հարկային համակարգը. Վ. Հարությունյան

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Ծաղկաձորում մասնակցել է հուլիսի 26-ից 28-ը մեկնարկած «Ընթացիկ բարեփոխումները և հաջորդող քայլերը. պետական եկամուտների վարչարարության բարելավման ճանապարհային քարտեզ» թեմայով աշխատանքային հանդիպմանը:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոմիտեի ղեկավարը, կարևորելով հարկային պարտավորությունների ամբողջական հայտարարագրումը, նշել է. «Անհրաժեշտ է ապահովել նույնանման վարչարարություն բոլոր հարկ վճարողների համար և առանց որևէ վերապահման զերծ լինել կոռուպցիոն դրսևորումներից: Հարկային մարմնի վարքագիծը և կիրառվող վարչարարական ընթացակարգերը բոլոր հարկ վճարողների համար պետք է լինեն հավասար»:

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլըը. ընթացքի մեջ է երկրորդ փուլը, որի արդյունքներն արդեն տեսանելի են: «Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումների միջոցով կկարողանանք գտնել այն մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում առաջիկա ամիսների ընթացքում արմատապես և վերջնականապես կվերափոխվի հարկային համակարգը»,-նշել է Վարդան Հարությունյանը:

Հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայվել են հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում ներդրվել է «ստվերի անձնագիրը»: Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:

Կոմիտեի ղեկավարը կարևորել է պետական, հասարակական և միջազգային կառույցների ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի, ակնկալելով նաև միջազգային հաջողված փորձի ներդրումը Հայաստանում: