Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել
Քաղաքականություն
26.07.2017 | 18:24Աֆղանստանի հատուկ ծառայությունները խոշոր ահաբեկչություն են կանխել՝ բեռնատարում հայտնաբերելով 2,5 տոննա պայթուցիկ նյութեր: Այս մասին հայտնել է երկրի Անվտանգության ազգային տնօրինությունը. փոխանցում է ria.ru-ն:
Աֆղանստանի հետախուզությունը հայտնել է, որ «Թալիբան» շարժման զինյալները ծրագրել էին մեծ քանակությամբ պայթուցիկ տեղափոխելով «սարսափելի» ահաբեկչություն իրականացնել երկրում:
Անվտանգության աշխատակիցները նաև նշել են այն մարդու անունը, որը պատրաստվում էր իրագործել ահաբեկչությունը, մինչդեռ չեն նշել արդյոք հաջողվել է նրան ձերբակալել: