Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով օգոստոսի 30-31-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Իգոր Ցրնադակը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

