Պռոշյանում հայտնաբերված փոքրիկին որդեգրելու համար 7 անձ հերթագրվել է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ հայտնաբերված երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել 7 անձ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը:

«Մանկատուն կհանձնեն, էնտեղ արդեն հերթագրված են, 7 անձինք հաստատ գիտեմ՝ կան, մնացածից տեղյակ չեմ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Պռոշյան համայնքի ղեկավարը:

Հարցին՝ ճանաչո՞ւմ է հերթագրվածներին, Արթուր Մուրադյանը նշեց, որ դա գաղտնիք է, չի կարող ասել:

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ երեխային, ում Պռոշյան համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ, կոչել էին Մարիամ Պռոշյան, որդեգրել ցանկացողներ կան: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ չունի, սակայն որոշ հետազոտություններ է անցել, որոնց պատասխանները դեռևս հայտնի չեն:

«Եթե պատասխանները ստացվեն և առողջական վիճակի հետ կապված ամեն ինչ պարզ լինի, մեզ արդեն կասեն՝ ինչ անել»,- անդրադառնալով երեխայի՝ հիվանդանոցից դուրս գրման ժամկետներին՝ ասաց Աննա Չոբանյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա էր հայտնաբերվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Շողիկ Գալստյան