Երևանի քաղաքապետարանում հունիսի 5-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունեությանը։ Քաղաքապետի որոշմամբ՝ առաջիկա շինարարական աշխատանքներից առաջ առևտրականներն իրենց գործունեությունը պետք է շարունակեն այլ շուկաներում։ Այս լուրն անակնկալի է բերել ֆիրդուսցիներին․ Factor.am-ի հետ զրույցում առևտրականներն ասացին՝ չեն պատրաստվում դուրս գալ շուկայից․ մինչև տարեվերջ ժամանակ են խնդրում։ …

