Նոր թատերաշրջանում ի՞նչ անակնկալներ են սպասվում թատերասերներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշնան մեկնարկով մշակութային օջախները կսկսեն իրենց ակտիվ գործունեությունը։ Factor.am-ը երևանյան մի քանի հայտնի թատրոնների ղեկավարներից հետաքրքրվել է՝ ինչով է խոստումնալից լինելու նոր թատերաշրջանը, ինչ անակնկալներ են սպասվում թատերասերներին։

Այսպիսով՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը թատերաշրջանը կբացի «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացմամբ (բեմադրության հեղինակ՝ Արմեն Էլբակյան)։ «Նոր թատերաշրջանի ընթացքում բեմադրվելու է ժողովրդականություն վայելող «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը (հեղինակ՝ Ժորա Հարությունյան)։ Թատրոնում ընթանում են նաև «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացման փորձերը: Այս մասին տեղեկացրեց գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։ Նա նաև վերջին երկու ներկայացւմների բեմադրիչն է։

Իր հանդիսատեսի համար անակնկալներ է պատրաստում նաև Ս․ Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։ Գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը նշեց, որ նոր թատերաշրջանում բեմադրվելու է շվեյցարացի աշխարհահռչակ վիպասան, թատերագիր Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուսը»։ «Թատրոնի բեմում կհայտնվի նաև Ֆրանց Կաֆկայի «Դատավարության» հիման վրա Գուրգեն Խանջյանի պիեսը։ Երկու ներկայացումների բեմադրիչն էլ ես եմ»,- տեղեկացրեց Վ․Չալդրանյանը։

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն էլ հանդիսատեսին կներկայացնի ֆրանսիացի գրող Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունը (բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան)։ Գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը տեղեկացրեց նաև, որ արդեն փորձեր են ընթանում «Եկեք անկեղծ խոսենք» ամերիկյան պիեսը բեմադրելու ուղղությամբ (բեմադիչ՝ Ժան Նշանյան)։

Իսկ Հ․ Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնն անակնկալներ է պատարստում մանուկների համար։ Գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ նոր թատերաշրջանում հանդիսատեսի դատին կհանձնվեն «Վինի Թուխը» (բեմադրիչ՝ Սամսոն Մովսիսյան) և «Անահիտը» (բեմադրիչ՝ Լարիսա Մանգասարովա) ներկայացումները։ «Թատրոնը պատարստում է նաև դրամատիկ ներկայացում՝ Էդուարդ Օլբիի «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» ստեղծագործության հիման վրա (բեմադրիչ՝ Սամսոն Մովսիսյան)»,-ասաց պարոն Բաբայանը։

Թեև Մնջախաղի պետական թատրոնի համար օրակարգային են նոր տարածքի ձեռքբերման հետ կապված հարցերը, թատրոնն, այնուամենայնիվ, նոր թատերաշրջանում կմատուցի «Անքնություն» էքսպերիմենտալ ներկայացումը (բեմադրիչ՝ Մերի Կիրակոսյան)։ «Նոր ներկայացումներ հանդիսատեսի դատին կհանձնենք նոր շենքի բացումից հետո։ Բայց այս տարվա ընթացքում նման իրադարձության պետք չի չսպասել»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ Նրա խոսքով՝ նոր շենքի շահագործումից հետո թատրոնի բեմում կհայտնվի երկու նոր ներկայացում։

Աննա Բաբաջանյան