Ադրբեջանում արգելափակվել են Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am-ն ու razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին. հայտնում է armradio.am-ը։ «Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ …

