ԵՄ-ն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար. Մոգերինի
Քաղաքականություն
21.09.2017 | 14:03Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն առավելագույն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար. փոխանցում է ria.ru-ն:
«Որպես ԵՄ ներկայացուցիչ կարող եմ ասել, որ մենք՝ եվրոպացիներս, ամեն ինչ կանենք, որպեսզի համաձայնագիրը պահպանենք»,- ասել է նա ՄԱԿ ԳԱ շրջանակում «վեցյակի» և Իրանի նախարարների հանդիպման արդյունքում:
Բանակցությունները գրեթե 2 ժամ են տևել: