Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում հուլիսի 11-ին մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հավաքը նախագահել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հավաքը բացվել է Տերունական աղոթքով …

