Վանաձորից Ալավերդի և Վրաստանի սահման տանող միջպետական նշանակության ավտոճանապարհն անանցանելի է։ 2016 թվականից այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում։ Երթևեկությունը համարյա դադարեցված է։ Անցյալ աշնանը, երբ շինարարությունը նոր էր սկսվում, տրանսպորտի նախարարությունը առաջարկեց ավտովարորդներին դադարեցնել օգտվել այս մայրուղուց, դրա փոխարեն Երևանից Բագրատաշեն մեկնել Սևանով, Իջևանով ու Նոյեմբերյանով անցնող ճանապարհներով։ Այնուամենայնիվ, տեղի բնակիչները ռիսկի երթարկելով իրենց և …

