Հայաստանը մասնակցել է Ժնևում ՄԱԿ գրասենյակի բաց դռների օրվան

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին, Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում, Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացավ ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։ Ավանդաբար, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի ամենամյա բաց դռների օրվա ընթացքում, Ազգերի պալատը հյուրանկալում է ավելի քանի 30 հազար այցելուներ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը՝ նշելով, որ Հայաստանն ուրախ է մասնակցելու տարբեր ազգերի և մշակույթների հանդիպումն ու երկխոսությունը խորհրդանշող այս կարևոր, ավանդական դարձած միջոցառմանն՝ իր ազգային երաժշտական և պարային արվեստով։ Այս կապակցությամբ նա հիշատակեց Կոմիտասի խոսքերը, որ «երաժշտությունը ժողովրդի ինքնարտահայտման ամենաինքնատիպ, ամենաթափանցիկ և ամենակենդանի հայելին է»։

Համերգի առաջին հատվածում, հայ և ֆրանսիացի երաժիշտներից կազմված Նաիրի լարային կվինտետի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Սպենդիարյանի, Կոմիտասի և մի շարք այլ հայ կոմպոզիտորների գործերը։

Միջոցառման երկրորդ հատվածում, Շվեյցարահայ միության «Սանահին» պարային համույթի երիտասարդ կատարողները ներկայացրեցին հայ ազգային պարարվեստի նմուշներ։

Համերգի կազմակերպմանն իր աջակցությունը բերեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շվեյցարական մասնաճյուղը։