«Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 1–ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Ռաֆարշին» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները: Հերհերի հրաբխային ավազների հանքավայրում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում: Օգտակար հանածոն կազմված է հիմնականում հրաբխածին պիրոկլաստիկ նյութերից՝ …

