Նոր հանքավայր Հերհերում հուշարձանից ու պետարգելավայրից 2 կմ հեռավորության վրա. «Փաստ»

Լուրեր

10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 1–ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Ռաֆարշին» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

Հերհերի հրաբխային ավազների հանքավայրում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում: Օգտակար հանածոն կազմված է հիմնականում հրաբխածին պիրոկլաստիկ նյութերից՝ սև գույնի հրաբխային ավազներից:

«ՌԱՖԱՐՇԻՆ» ՍՊԸ–ն Հերհերի հրաբխային ավազների հանքավայրի շահագործումը նախատեսում է իրականացնել բաց եղանակով: Շահագործումը իրականացվելու է մեխանիզացված եղանակով՝ էքսկավատորների և բեռնատար մեքենաների կիրառմամբ: Բացահանքի տարեկան արտադրողականությունն ընդունվում է 11 հազար 200 խորանարդ մետր: Բացահանքի ծառայման ժամկետը կկազմի 50 տարի:

Հերհերի հրաբխային ավազների հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Կարմրաշեն և Հերհեր գյուղերի միջև՝ Կարմրաշենից մոտ 2,3 կմ հարավ և Հերհերից մոտ 3,8 կմ հյուսիս–արևմուտք: Հերհերի հրաբխային ավազների հանքավայրի շրջանում են գտնվում «Եղեգնաձորի» և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերը: Ընդերքօգտագործման նպատակով հայցվող տեղամասի հեռավորությունը «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրից կազմում է 2,5 կմ, իսկ Եղեգնաձորի արգելավայրից՝ մոտ 10 կմ: Ըստ նախագծի՝ հաշվի առնելով ծրագրավորվող բացահանքի հեռավորությունը բնության հատուկ պահպանվող տարածքներից, ինչպես նաև հանքավայրում իրականացվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների մեթոդաբանությունից, կարելի է վստահորեն պնդել, որ ընդերքօգտագործումը բացասաբար չի անդրադառնա շրջանի էկոլոգիական հավասարակշռության վրա:

Հերհեր բնակավայրերի սահմաններում, որտեղ գտնվում է Հերհերի հրաբխային ավազների հանքավայրը, հաշվառված են պատմության և մշակույթի մի շարք հուշարձաններ՝ ամրոցներ, հին գյուղատեղիներ, գերեզմանոցներ, եկեղեցիներ, խաչքարեր, մատուռներ և վանական համալիր: Ամենամոտ հուշարձանը գտնվում է հանքավայրից ավելի քան 2 կմ հեռավորության վրա: Նախագծի հեղինակները համոզված են՝ հրաբխային ավազների արդյունահանման աշխատանքները չեն կարող որևիցե կերպ անդրադառնալ պատմամշակութային հուշարձանի իրավիճակի վրա:

Միաժամանակ նշված է, որ բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է տարեկան մասնահանել 250 հազար դրամ:

Արդյոք այս նոր հանքավայրը չի՞ վնասի վերևում նշված հուշարձաններին: Սրա հետ կապված «Փաստը» զրուցել է մի քանի հնագետների հետ, ովքեր, կարելի է ասել, թե միաձայն, հաստատեցին, որ 2 կմ–ը բավական մեծ հեռավորություն է և չի կարող վնասել: Ըստ Աշոտ Փիլիպոսյանի՝ եթե պաշտոնական բոլոր ճանապարհներն անցել է, ուրեմն իրենց մոտ դա հաստատապես քննարկվել է և, բացի այդ, 2 կմ–ը մեծ խնդիր չի առաջացնի հուշարձանի համար: Հուսիկ Մելքոնյանն էլ նշեց, որ վնաս կարող է տալ, եթե մոտ գտնվի աշխատանքների իրականացման վայրը, ոչ միայն հանքավայրը:

«Եթե հաստատ ճշգրտված 2 կմ է, այդ դեպքում պրոբլեմ չի առաջանա: Բայց կախված է նաև հուշարձանից, բացի այդ, եթե շատ մեծ ավազի հանք է լինելու, անշուշտ պետք է արգելել: Պարզապես պետք է ուսումնասիրել, այսպես դժվար է հստակ պատասխան տալ»,– նկատեց Մելքոնյանը:

Մեկ այլ հնագետ՝ Գագիկ Սարգսյանն էլ ասաց, որ սկզբունքորեն 2 կմ–ը բավական հեռու է և դժվար թե վնասի.«Ուղղակի այդ ծրագրերը որ կազմում են, իրենք այդպես ճիշտ պահպանո՞ւմ են տարածությունը, թե ոչ»:

Հավելենք, որ «ՌԱՖԱՐՇԻՆ» ՍՊԸ–ն ընդամենը վերջերս է ստեղծվել՝ այս տարվա հունիսին, իսկ հիմնադիրն էլ ոմն Մարութ Ամիրգուլյանն է: