Օգոստոսի 14-ին «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ապրանքանիշը` Beeline) ընկերության կապի խափանումների պատճառով ահազանգերի սպասարկման որոշակի դժվարություններ են առաջացել ՀՀ ԱԻՆ «911» ծառայության ահազանգերի ընդունման կենտրոնում, ինչի համար ԱԻ նախարարությունը հայցում է բնակչության ներողամտությունը: Ընկերությունում աշխատանքներ են տարվում խափանումները վերացնելու ուղղությամբ:

