Գիտելիքահեն տնտեսություն կառուցող երկրի  հետզհետե նվազող կրթական բյուջեն

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

2018թ․ բյուջեով կրթությանը հատկացվող միջոցների նվազեցման քաղաքականությունը շարունակվելու է։ 2017թ․-ի համեմատ՝ 2018-ին կրթության ծախսերը կնվազեն 1,8 միլիարդ դրամով։ Եթե  2016թ.-ին կրթության ոլորտին բյուջեից հատկացվել էր 132.1 մլրդ դրամ, ապա 2018թ.-ին կրթությանը կհատկացվի արդեն  126.9 մլրդ դրամ (մոտ 265 մլն ԱՄՆ դոլար)։

 

Կրթության ոլորտում կատարվող ծախսերը ՀՀ պետական բյուջեից  (մլրդ դրամ)

Կրթության բյուջեի մեջ, ըստ ծախսերի խմբերի,  ամենամեծ տեսակարար կշիռն ունեն միջնակարգ ընդհանուր կրթությանը հատկացվող ծախսերը, որոնք 2018թ.-ին կկազմեն 53.7 մլրդ դրամ (մոտ 111 մլն ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 2.4 մլրդ դրամով:

Հաջորդ ամենախոշոր ծախսային հոդվածը կապվում է նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության հետ։ Այստեղ  2018թ.-ին նախատեսվում է կատարել 29.1 մլրդ դրամի ծախս, որից 28.3 մլրդ դրամը (մոտ 59 մլն ԱՄՆ դոլար) տարրական ընդհանուր կրթության, իսկ 796 մլն դրամը՝ նախադպրոցական կրթության համար: Այս ոլորտի ծախսերը 2017թ.-ի համեմատությամբ կրճատվել են 1.3 մլրդ դրամով:

Այսինքն` 1-ից 12-րդ դասարանների վրա ծախսվում է կրթության ոլորտի բյուջեի գերակշիռ մասը՝ 82 մլրդ դրամ (մոտ 170 մլն ԱՄՆ դոլար) , որը կազմում է 64.6%-ը:

 

Տարրական ընդհանուր կրթության ոլորտում ծախսերը շատ ավելի քիչ են եղել 2015թ.-ին և կազմել են 26.3 մլրդ դրամ, սակայն հետագայում որոշ աճ է նկատվել, այս ծախսերի կրճատման ամենավտանգավոր բաղադրիչներից մեկը ժողովրդագրական ուղղվածությունն է, այսինքն` դա արտացոլում է  1-4 դասարաններ (տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ)) հաճախողների կրճատման ֆինանսական ցուցանիշը:

 

Տարրական ընդհանուր կրթության (տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ)) ոլորտում կատարվող ծախսերը ՀՀ պետական բյուջեից (մլրդ դրամ)

Հետաքրքիր է, որ Հիմնական ընդհանուր կրթության ծախսերը 2015թ.-ին կազմել են 34 մլրդ դրամ, 2017թ.-ին 39.8 մլրդ դրամ, իսկ 2018թ.-ին նախատեսվում է 38.9 մլրդ դրամի (մոտ 81 մլն ԱՄՆ դոլար) ծախս (միջին դպրոց (5-9-րդ դասարաններ)): Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բնագավառներում կատարվող ծախսերը 2015թ.-ին կազմել են 22.8 մլրդ դրամ, իսկ 2018թ.-ին իջել են մինչև 14.8 մլրդ դրամ (մոտ 30 մլն ԱՄՆ դոլար)․ դա նշանակում է 8 մլրդ դրամանոց կրճատում, որը  կարելի է բնորոշել որպես ավագ դպրոցի (ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ)) ծրագրի չարդարացվածության  ցուցիչ:  

 

 

Հիմնական ընդհանուր կրթության (միջին դպրոց (5-9-րդ դասարաններ)) ոլորտում կատարվող ծախսերը ՀՀ պետական բյուջեից (մլրդ դրամ)

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության (ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ)) ոլորտում կատարվող ծախսերը ՀՀ պետական բյուջեից  (մլրդ դրամ)

Այսինքն` սա ոչ միայն փաստում է միջնակարգ կրթության ոլորտի խնդիրների, այն է` աշակերտների թվի կրճատման մասին, այլ նաև հիմք է տալիս օպտիմալացնել կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ դպրոցներ փակել, ինչը շատ դեպքերում միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից, քանի որ դպրոցի առկայությունը կոնկրետ գյուղական համայնքում տվյալ գյուղի գոյության գլխավոր նախապայմաններից մեկն է, իսկ վերջինիս բացակայությունը, որպես տնտեսական բջիջ, գյուղի վերացման սկիզբը: Այսինքն, փակել մեկ դպրոց կոնկրետ գյուղում՝ նշանակում է ստորագրել տվյալ գյուղի վերացման փաստաթուղթը: Հետեւաբար՝ տվյալ ոլորտում կատարվող ծախսերը ոչ միայն պետք է դիտարկել տնտեսական արդյունավետության, այլև գյուղի պահպանության մոտեցումներից ելնելով: Այս թեմայի տրամաբանական շարունակությունն է համայնքների խոշորացումը:

 

Վերջին շրջանում հանրային մեծ հնչեղություն են ստանում  նախադպրոցական կրթական հաստատությունների հետ կապված հարցերը, քանի որ շատերին չի հաջողվում իրենց երեխաներին հերթագրելուց հետո առանց կողմնակի միջամտությունների տեղավորել մանկապարտեզներում: Այս բնագավառի ծախսերնըԲյուջե 2018-ում  ավելացվել են ընդամենը 37 մլն դրամով ՝ 769 մլն դրամի:

 

Իհարկե, կարելի է նշել, որ դա ինքնանպատակ չէ և պետական բյուջեից հատկացվող միջոցների և որակյալ ծառայությունների միջև անմիջական կապ է առկա, այսինքն` դրանով մասնավոր մանկապարտեզների կամ նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեությունն է խթանվում: Հստակ հաշվարկի պարագայում այս խնդիրը կարելի է միանգամից լուծել, սակայն լուծելու ցանկությունը և «կոռուպցիոն պատուհանը» փակելը չի բխում որոշ մարդկանց շահերից: Եվ եթե հասարակ քաղաքացու համար այս ծախսային հոդվածն ավելացնելը և’ օբյեկտիվ է և’ ճիշտ, ապա մասնավոր մանկապարտեզներ ունեցողների, պետական մանկապարտեզների կոռուպցիոն գործունեությունը վերացնելու տեսանկյունից բյուջեն ոչ թե կանխարգելող, այլ աջակցող դեր է կատարում:

 

Պետական բյուջեից կատարվող ծախսերի պատկերը  բավականին տխուր է նաև բարձրագույն կրթության բնագավառում, որի մեջ մտնում են Բարձրագույն մասնագիտական կրթությունը և Հետբուհական մասնագիտական կրթությունը: 2015-2016թթ. պետական բյուջեներով այս ոլորտներին  հատկացվել է 11.5-12.3 մլրդ դրամ, իսկ 2018թ.-ին նախատեսվում է 12.1 մլրդ դրամ (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար):

 

 

Հետաքրքիր է նաև, որ գիտական կադրերի պատրաստման համար, այն է` ասպիրանտուրա, օրդինատուրա, դոկտորանտուրա և այլն,  անգամ մեկ միլիարդ դրամի հասնող բյուջե չունենք։ Տարբեր տարիների բյուջետային հատկացումները տատանվել են 923-950 մլն դրամի շրջանակներում: Իհարկե, լավ է, որ այստեղ եւս հատկացումները չեն նվազեցվել եւ  2018թ.-ին ոլորտի բյուջեն  նախատեսված է 950 մլն դրամ,սակայն արդյոք դա  բավարար է որակյալ գիտական կադրերի պատրաստման համար․ հարցը, անշուշտ, հռետորական է։

 

Ամփոփելով՝ նշենք, որ կրթության 2018թ.-ի բյուջեն կկազմի  կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 2.2%-ը:

 

Մինիչդեռ  գիտությունը կարեւորող երկրներում  հատկացնում են իրենց ՀՆԱ-ի 8-10%-ը, քանի որ հասկանում են, որ կրթության և գիտության մեջ է երկրի ապագան: Կա այսպիսի հասկացություն, որ ներկայիս տնտեսական զարգացման հեռանկարները ստեղծվում են ինովացիոն լաբորատորիաներում: Օրինակ` սկանդինավյան երկրներն (Դանիա, Ֆինլանդիա, Շվեդիա և այլն) իրենց հսկայական ՀՆԱ-ի մոտ 7%-ն ուղղում են այս ծախսերին, որը վերջիններիս տալիս է անգամ ամբողջ ԵՄ երկրների շարքում իրենց գիտակրթական մակարդակով առանձնանալու հնարավորություն: Հայաստանում արդեն մեկ տասնամյակ է՝ կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվել է  գիտելիքահեն տնտեսություն կառուցելու մասին։  Դրան զուգահեռ, սակայն, Հայաստանում  ոչ միայն նվազում են կրթություն ստացողները, այլև կրթության վրա կատարվող բյուջետային ծախսերը: Գիտելիքահեն տնտեսություն չեն կառուցում պաթոսով լեցուն հայտարարությունների  և տարբեր՝ կյանքի չկոչված ազգային ինովացիոն ռազմավարությունների միջոցով։ Դրա համար անհրաժեշտ են շատ կոնկրետ եւ  լուրջ ներդրումներ, որոնք, սակայն, Հայաստանում չեն կատարվում։   

 

Կրթության ոլորտում կատարվող ծախսերը ՀՀ պետական բյուջեից  (մլրդ դրամ)

Թ. Միքայելյան