Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել 1977 թ. ծնված Ներինե Պ.-ին: Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նա խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին Գառնիի տաճարին հարակից տաղավարներից երեք տարբեր անձանցից կատարել է գնումներ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 3 հատ 5.000 և 1 հատ 1.000 …

