«Այդքան հարուստ չենք, որ այդ հողերը չօգտագործենք»․ Ինչո՞ւ կառավարությանը քննադատող ԲՀԿ-ն «կողմ» քվեարկեց արտագաղթածների հողերը աճուրդով վաճառելու օրենսդրական փոփոխությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու կառավարությանն անխնա քննադատող ԲՀԿ-ն «կողմ» քվեարկեց Հայաստանից արտագաղթած ու ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց հողերը հարկադիր աճուրդով վաճառելու վերաբերյալ օրենսդրական փաթեթին, ասաց, թե Հայաստանն այդքան հարուստ չէ, որ տարիներ շարունակ չօգտագործի այդ հողերը։

«Տարիներ շարունակ մարդիկ կարող են բացակայել հանրապետությունից, իսկ այդ հողերը դառնում են անպիտան։ Վտանգ կա, որ այդ հողերը հետագայում դուրս կգան օգտագործումից»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Համաձայն «Հողային օրենսգրքում» արվող փոփոխության՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձինք կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով կզբաղվեն համայնքապետերը: Հարցն այն է, թե այս փոփոխությունը ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին և ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը:

ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, դա խնդիր չի համարում և վտանգ չի տեսնում, որ այդպիսով կկտրվի արտագաղթածների վերջին կապը Հայաստանի հետ: «Իրենց մեկ տարի ժամանակ է տրվում: Եթե իրենք չեն ուզում հայրենիք վերադառնալ, իրենց հողերը կվաճառվեն: Մենք էդքան հարսուտ չենք, որ այն հողակտորները, որ հանրավոր է օգտագործել, անուշադրության մատնենք»,- ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ԲՀԿ անխնա քննադատությանը՝ ուղղված Կարեն Կարապետյանի կառավարությանը, Վարդևան Գրիգորյանը պնդում է, որ դա քաղաքական խաղ չէ: «ԲՀԿ քննադատությունները քաղաքականության հետ մի կապեք»,- հորդորեց նա:

Մանրամասները դիտեք ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան