Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 7-ին՝ ժամը 10:01-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Բերդի պետական քոլեջում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

