Էդվարդ Նալբանդյանը հե՞տ է կանգնում իր խոսքից. «Հրապարակ»

Լուրեր

07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 1-ին Արցախում գտնված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռևս հայտարարել, որ մինչև տարեվերջ մի երկիր կճանաչի Արցախի անկախությունը:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին հիշեցրինք, որ տարին ավարտվում է, ե՞րբ տեղի կունենա ճանաչումը: Պարզվեց՝ լրատվամիջոցները «խեղաթյուրել» են նախարարի խոսքը (չնայած այդ օրվա ողջ մամուլը ուղիղ մեջբերմամբ էր ցիտել նախարարին). «Նայեք մեր կայքը. նախարարը չի ասել` կճանաչի, այլ ասել է` բացառված չէ, որ ճանաչի։ Ասվածն ուժի մեջ է և հեռու չէ իրականությունից»:

Ե՞րբ կլինի «ասվածը»։ «Ժամկետները դժվար է ասել»: Իսկ հնարավո՞ր է ձեր կայքում են «խեղաթյուրվել» նախարարի մտքերը։ «Անհնար է. որևէ շեղում նախարարի ուղիղ խոսքից մենք երբեք թույլ չենք տալիս. խմբագրումներ արվում են, շեղումներ` երբեք»:

Իսկ ո՞ր երկրի մասին է խոսքը՝ Ուրուգվայի՞: «Ոչ։ Նախ՝ մեկ երկրով չի սահմանափակվում մեր աշխատանքը, և հետո` դիվանագիտական չէ մոտեցումը, երբ որևէ երկրի անուն է հնչեցվում»: Նկատի ունեք դաշնակցականների «ոչ դիվանագիտությո՞ւնն» Ուրուգվայի հարցում. ասում են՝ եթե նրանք չհնչեցնեին երկրի անունը, հնարավոր է Ուրուգվայը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Պատասխան չհնչեց»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: