Այսօր ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները ներկայացնող ցուցահանդես՝ «Հակախորհրդայինները» խորագրով։ «Հակակոմունիստականներ», «դաշնակցականներ», «սպեցիֆիկներ», «նացիոնալիստներ», «կուլակներ», «ուռճացածներ», «ժողովրդի թշնամիներ»․ այս բնութագրերն էին, որ կիրառվում էին նոր իշխանությունից օտարված և զանազան պատիժների ենթակա մարդկանց՝ «հակախորհրդային տարրեր» պիտակվածների նկատմամբ: Ցուցահանդեսն այդ անձանց նկատմամբ 33 տարի շարունակ կիրառված …

