Այդ ո՞ւր, առանց մեդալի. երբ մեդալաբաշխությունը հասնում է զավեշտի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում վերջին տասնամյակում մեծ թափով զարգանում է մեդալաբաշխությունը. բոլոր գերատեսչությունները տասնյակ մեդալներ, շքանշաններ ու պատվոգրեր են բաժանում, ամեն հնարավոր առիթով իրար մեդալ են տալիս ու ստանում:

Նոյեմբերի 28-ին հանրապետության նախագահը մասնակցեց Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի միջոցառմանը և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար 10 ազատամարտիկի երախտագիտության մեդալ տվեց:

Նրանից հետ չմնաց վարչապետը: Հենց հաջորդ օրը մի դյուժին մեդալ ու շնորհակալագիր էլ Կարեն Կարապետյանը բաշխեց նույն առիթով, նույն բրիգադին: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում որդեգրել են ոչ ոքի առանց մեդալի չթողնելու քաղաքականություն: Եթե մեդալ չեն տալիս, ուրեմն տալիս են կոչում, պատվոգիր, շնորհակալագիր:

Մեդալների տրամադրումը երբեմն զավեշտի է հասնում: Օրինակ՝ 2015թ, փետրվարի 25-ին Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զորավարին պարգևատրեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: Զորավար Անդրանիկի՛ն պարգևատրեց Մանվել Գրիգորյա՛նը՝ սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշանով: Այսպիսի մոտեցմամբ՝ չի բացառվում, որ առաջիկայում էլ որոշեն Կոմիտասին կամ Հովհաննես Թումանյանին պարգևատրել:

Սերժ Սարգսյանը հայտարարել է մինչև 2040 թվականը երկրի բնակչությունը 4 միլիոն դարձնելու մասին: Կհաջողվի դա, թե՝ ոչ, դժվար է պնդում անել, բայց եթե դա չհաջողվի, որպես սփոփանք, կարելի է, օրինակ, երկրի մեդալակիրների թիվը հասցնել միլիոնի: Ի՞նչ վատ կլինի, որ: Եվ հոգ չէ, որ այդ մեդալների մի մասը, սոցիալական խնդիրներից դրդված, էլի կհայտնվի Վերնիսաժում, որտեղից մեդալ չստացածները կկարողանան կոպեկներով գնել ու իրենք էլ դառնալ մեդալակիր:

Իսկ թե որքան գումար են ծախսում գերատեսչությունները համատարած մեդալաբաշխության վրա՝ դիտեք տեասանյութում:

 

Սևակ Հակոբյան