Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդմիջումներ վերցնել՝ նյարդային վիճակում պահելով հանրապետական խմբակցության պատգամավորներին: Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքներն այսօր ձգձգվում են, քանի որ «Ելք» խմբակցությունն, օգտվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի տված հնարավորությունից, յուրաքանչյուր քվեարկությունից առաջ ընդմիջում է վերցնում: Քվեարկության են դրվում սահմանադրական օրենքների նախագծեր, որոնց …

