Հուլիսի 19-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

