Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013 թվականին, անկախության 22-ամյակի կապակցությամբ։ Դրանից հետո ամեն տարի, անկախության տոնի կապակցությամբ դատապարտյալները, նրանց հարազատները, նրանց շահերը պաշտպանող փաստաբանները սպասում են ՀՀ նախագահի ողորմածության հերթական ակտին։ Համաներման սպասում էին 2015 թվականին, հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ, սակայն նախագահն այդ ժամանակ գթասրտություն չդրսևորեց։ Անկախության 25-ամյակի նախաշեմին կրկին սկսեցին լուրեր շրջանառվել, …

