Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրներից է
Քաղաքականություն
21.12.2017 | 12:58Ռուս զբոսաշրջիկները ամենից շատ խնդիրների են հանդիպում Թայլանդում, Թուրքիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Բուլղարիայում և Հնդկաստանում:
Թուրքական «yenimersaj.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի նախագահը:
«Նման խնդիրների շարքին են դասվում հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարները, գողությունը, շորթումը, խեղդվելու վտանգը և բնության մեջ մարզիկներին պատահող միջադեպերը»:
Հետևաբար, ըստ նշյալ կենտրոնի նախագահի, ահաբեկչության վտանգի պատճառով զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում մեկնել Աֆղանստան և Նիգերիայի հյուսիս- արևելք: