Իրաքի Քրդստանը մտադիր է նոյեմբերի 1-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել. հայտնում է Reuters-ը: Քրդստանի շրջանային կառավարությունը դեռևս անկախության հռչակման մասին չի հայտարարել, և քվեարկության ընթացքում կընտրվի ոչ թե անկախ պետության, այլ շրջանի նախագահ ու խորհրդարան: Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսն աջակցել է տարածաշրջանի անկախացմանը։

