Նախագահի հրամանագրով ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարի ԳՎ բաժանմունքի պետը պարգևատրվել է մեդալով
ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, որով «ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար» ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Թոռնիկի Եղիազարյանը պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով:
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում: Փոխգնդապետը պարգևատրվել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: