Պորտաբույծների մեծ բանակ, կա որից չենք կարողանում ազատվել. տնտեսագետները դժգոհ են կառավարության աշխատանքներից

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

«Սերժ Սարգսյանի հայտարարություններն ընդամենը ցանկությունների հիման վրա ասված թվեր են»,- համոզված է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանն իր այս պնդումը տնտեսագետը հիմնավորեց հաշվարկներով․ «Եթե մենք ամեն տարի ապահովենք 5 տոկոս տնտեսական աճ, 9600-ի հասնող ՀՆԱ կունենանք 2036 թվականին, եթե ունենանք 7 տոկոս տնտեսական աճ, ապա արդյունքի կհասնենք 2031 թվականին, և եթե 10 տոկոս՝ 2027 թվականին կունենանք նման պատկեր: Ինձ համար այս թվերն այքան էլ կարևոր չեն, ավելի կարևոր է, թե այդ տնտեսական ցուցանիշների արդյունքում որքանով կկրճատվի աղքատությունը, գործազրկությունը, եկամուտների բաշխման երևույթն ինչպիսին կլինի»:

Տնտեսագետը նկատեց․ երբ ասում են, որ կունենանք տնտեսական աճ, պետք է հստակեցնեն՝ դա ինչ ազդեցություն կունենա քաղաքացիների համար: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ նշեց․ ՀՀ նախագահը համայնքապետերի հետ հանդիպմանը ճիշտ գնահատական է տվել, որ պետք է աշխատել, սակայն նա վստահություն հայտնեց, որ այդ ուղերձն ուղղված էր Կառավարությանը. «Պորտաբույծների մեծ բանակ կա որից չենք կարողանում ազատվել: Հասարակությունն էլ է մեղավոր, որ չի պահանջում, որպեսզի այդ մարդիկ աշխատեն»: Նա նշեց, որ կարող են ցանկություններ ու խոստումներ հրապարակել բաժակառաճի մակարդակով, սակայն դրանք չիրականացնել և որևէ հետևանք դա չի ունենում. «Կամ պետք է աշխատել, ինչի համար և գալիս են պաշտոնի, կամ հրաժարական տալ»:

Այս տարվա տնտեսական ցուցանիշների մասին խոսելով, Մանասերյանը նշեց, որ եվրոպական երկրների հետ համեմատվելու փոխարեն կարելի է հետևել Արցախի օրինակին: Արցախն այս տարին ամփոփում է 17 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով: Քննարկմանը մասնակցող Արմեն Գրիգորյանն էլ նկատեց, որ մեր երկրում կարևորագույն խնդիրներից մեկը տնտեսության դերաբաշխումն է. «Հայաստանը, ըստ Համաշխարհային բանկի 2013թ-ի զեկույցի, հանդիսանում է հետխորհրդային միության երկրների ամենամոնոպլիզացված երկիրը: Իսկ թվերի հետ կապված հայտարարություններ միշտ էլ եղել են, սակայն մենք դրանց չենք հասել, անգամ մոտ թվերի չենք հասել: Վերջին հայտարարությունը՝ մեկ շնչի հաշվով 10 դոլար ՀՆԱ-ի մասին, որևէ մեկը լուրջ չընդունեց»:

Քաղաքագետը, երկար ժամանակ հետևելով Սերժ Սարգսյանի հայտարարություններին, եզրահագնել է․ «Եթե հետևողական նայենք ելույթներին ,ամբողջովին շիլաշփոթ է ստացվում և իրար հակասող տվյալներ»,- եզրափակեց Գրիգորյանը: ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ ասաց, թե փոփոխություններն այս տարիներին տարբեր են՝ և՛ բացասական, և՛ դրական:

Տնտեսագետի խոսքով՝ երբ գնաճի երեք-չորս տոկոսի մասին են խոսում, պետք է զուգահեռ խթանեն նաև դրան հակազդող սոցիալական քաղաքականությանը. «Եվ այս իմաստով երբ հայտարարվում է, որ աշխատավարձերի, թոշակների ինդեքսավորում տեղի չի ունենալու, դա դուրս է բոլոր տեսակի ողջամիտ տնտեսական քաղաքականությունից: Մեր կառավարությունները չեն ունեցել ողջամիտ ռազամավարություն և իրենց օրակարգը չեն բխեցրել դրանից»,- եզրափակեց տնտեսագետը։

Լիլիթ Շաբոյան