Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Լուրեր

20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում Քոջաելիի մարզկենտրոն Իզմիթ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում (TÜPRAŞ) պայթյուն է որոտացել, ինչից հետո տարածքից ծուխ է նկատվել։ Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջներ, գրում է Birgun-ը։

Համացանցում պատահարի վայրից կադրեր են հրապարակվում։

Միջադեպի առնչությամբ Քոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուքաքընը հայտարարել է, որ TÜPRAŞ-ում զորավարժություն է անցկացվել, և որ պայթյունը տեղի է ունեցել վարժանքների ընթացքում գրանցված բացասական ազդեցության հետևանքով։

TÜPRAŞ-ի հայտարարության մեջ էլ ասվում է, որ կոմպրեսորների սպասարկման աշխատանքի ժամանակ բռնկված հրդեհն այժմ վերահսկողության տակ է, նավթավերամշակման գործարանում մյուս աշխատանքները շարունակվում են։

Նշվում է, որ գործարանի կոմպրեսորների սպասարկման աշխատանքի ժամանակ հրդեհը բռնկվել է ժամը 13։30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ 12 աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական հետազոտման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի