«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքով կարգավորվելու է ինչպես անվտանգության խորհրդի կազմավորման կարգը, այնպես էլ լիազորությունների շրջանակը: Օրենքի նախագծից երևում է, որ նախագահ Սարգսյանը ցանկանում է ապագա վարչապետին, այսինքն՝ իրեն, վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք կերազեր ցանկացած նախագահական հանրապետության նախագահ, միապետ կամ նույնիսկ …

