Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և «աջ և ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի վերոնշյալ հասցեի մոտ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է եղբորը և ձեռքերով` իր դեմքին:

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: 1978 թ. ծնված Վարդան Գ.-ն Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Վարդան Գ.-ն ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: