Ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները՝ կառավարության նիստերը դռնփակ դարձնելով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարության նիստերը ապրիլից  կանցկացվեն դռփնակ: Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, սակայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:

Ուշագրավ է, որ կառավարության գործունեության թափանցիկության ու լրագրողների աշխատանքի կարևորության մասին մշտապես բարձրաձայնող վարչապետն ու գործադիրի մյուս անդամները նախագծի առնչությամբ որևէ առարկություն չներկայացրին:

Նկատենք, որ մինչ այժմ կառավարությունում հավատարմագրված լրագրողները նիստերին հետևում են կառավարության մամուլի կենտրոնից՝ մեծ էկրանով, իսկ նիստից հետո հնարավորություն ունեն հարցեր ուղղելու միայն այն նախարարներին, որոնք գործադիրի շենքը լքում են գլխավոր մուտքով:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց՝ նիստերը դռնփակ անցկացնելը հնարավորություն կտա առավել անկեղծ և քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջարկներին, ինչպես նաև արդյունավետ  քննարկում ծավալել:

Նախարարը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ նիստերը դռնփակ անցկացնելը հակասում է ժողովրդավարական երկիր կառուցելու տեսլականին, հակառակը պնդեց՝ դռնփակ նիստերն անցկացնելը հենց ժողովրդավարության դրսևորում է:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները որոշել են ավելի փակ աշխատել:

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ մի շարք զարգացած երկրներում նիստերն անցկացվում են դռնփակ, Աշոտ Մելիքյանը հակադարձեց. «Եթե որևէ զարգացած երկրում նիստերը դռնփակ են անցկացվում, ապա այլ հնարավորություն են ստեղծում լրագրողների համար»:

Հարցի առնչությամբ ուշագրավ բացատրություն տվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նկատելով, որ կառավարության նիստերի դռնփակ անցկացնելու հանգամանքը պայմանավորված է ապագա վարչապետի ցանկությամբ, որը, ըստ Իշխանյանի, լինելու է Սերժ Սարգսյանը:

Նկատենք՝ այսօր գործադիրի կողմից հավանության արժանացած այս նախագիծը միակը չէ, որը թույլ է տալիս շատերին կարծել, որ ապրիլին Սերժ Սարգսյանը, դրժելով նախկինում տված խոստումը, կստանձնի վարչապետի պաշտոնը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան