Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի հարավարևելյան Մալաթիա նահանգի Դողանշեհիր շրջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը՝  AFAD-ը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10։46-ին (GMT+3), ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ներառյալ՝ Մարաշը, Ադըյամանը, Այնթափը և Քիլիսը:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,1 մագնիտուդ։

AFAD-ը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակների խմբերի դաշտային ստուգումները սկսվել են երկրաշարժից անմիջապես հետո, մինչ այժմ ավերածություններ չեն գրանցվել, զոհեր և տուժածներ չկան։

Հավելենք, որ Մալաթիան այն նահանգներից է, որը մեծապես տուժել է 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժերից։ Մալաթիայում զոհվել է 1,237 մարդ, վիրավորվել՝ 6,444-ը։ Նահանգում 36,000 շենք լուրջ վնասներ է կրել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի