«Փաստ» օրաթերթը գրում է. Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց հրաժարվելու դեպքում կնախատեսվի քրեական պատասխանատվություն տուգանքի կամ կալանքի տեսքով: Այս մասին որոշման նոր նախագիծ է հայտնվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 339.1–րդ հոդվածով, համաձայն որի փորձագետը փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելու կամ …

