Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երեւան վերադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցել էր բանակայինների աշխարհի առաջնությանը: Առաջնությունում մեր ըմբիշները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե (Կարեն Ասլանյան՝ 66 կգ), երկու արծաթե (Արմեն Հակոբյան՝ 71 կգ, Էդգար Խաչատրյան՝ 130 կգ) եւ մեկ բրոնզե (Ռաֆիկ Մանուկյան՝ 80 կգ): «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ …

