Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով հայցի քննությունը կսկսվի 2018 թ. մայիսի 18-ին. ՀՔԱՎ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը:

Առաջին նախնական դատական նիստը 2018 թ. մայիսի 18-ին է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարան էր դիմել 2018 թ. հունվարի 24-ին, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հուշարձան համարվող պուրակում առանց Մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու հիմքեր չէր տեսել: Շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի քաղաքապետին դիմել է երկու անգամ՝ 2017թ. նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 9-ին, երկու դեպքում էլ մերժում է ստացել:

Չնայած նրան, որ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էին, որ «Արցախ» պուրակը համարվում է հուշարձան և ներառված է գլխավոր հատակագծի «Պետության և մշակույթի հուշարձաններ» գծագրում՝ Վանաձոր քաղաքի ավագանու՝ 2014 թ.  հաստատած գլխավոր հատակագծի լրամշակված նախագծում «Արցախ» պուրակը հատուկ պահպանվող հողամաս չի համարվում: Այն  բացօթյա սրճարանի և հանգստի գոտու վերակառուցման ու սպասարկման նպատակով «Գ և Մ» ՍՊԸ-ին է հանձնվել դեռևս 2006 թ.-ից, իսկ 2017 թ. հոկտեմբերի 12-ին Վանաձորի քաղաքապետարանը «Գ և Մ» ՍՊԸ-ին շինարարության թույլտվություն է տվել: Դրանից հետո էլ սկսվել են կառուցապատման աշխատանքները: