Ընդդիմադիր պատգամավոր․ «Փողոցով վարչապետ լինելը չեն կանխում»

Լուրեր

12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
Բոլորը

 «Ելք» խմբակցությունում չեն թաքցնում, որ ներսում խնդիրներ ունեն ապրիլի 9-ից 17-ի ընթացքում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելուն ուղղված պայքարի ձեւերի մասով. «Այո, պետք է ասեմ՝ դաշինքում քայլերի առումով կան տարբեր մոտեցումներ, բայց ընդհանուր գծի առումով: Ելք դաշինքում չի ընդունվի այնպիսի որոշում, որ ձեռնտու կլինի գործող իշխանությանը»,-ասում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի թույլ չտան, որ գործող նախագահը դառնա վարչապետ։ Ավելի վաղ նա գրել էր, որ այդ հարցը քննարկել է իր ընտանիքի հետ եւ ընտանիքն իրեն գործուղել է Ազատության հրապարակ․ «Ժողովուրդն ավելի շատ վստահել է Ազատության հրապարակին, քան Ազգային Ժողովի հրապարակին»։

«Ծառուկյան» խմբակցությունը չի խառնվելու «Ելքի» պայքարին։ Գեւորգ Պետրոսյանը կոչ է անում` հանկարծ իրենց չփորձեն ներքաշել նույնիսկ այդ պայքարը մեկնաբանելու փորձի մեջ․ «Հեռանկարային չէ, որովհետեւ փողոց դուրս գալով վարչապետ լինելը չեն կանխում։ Դրա համար կա սահմանադրական կարգ»։

Պարոն Պետրոսյանը ուշադիր է կարդացել պայքար ենթադրող բոլոր օրենքները, ոչ մեկում չի տեսել, որ Նիկոլ Փաշինյանը հաջողության հնարավորություն ունի՝ խորհրդարանը ձեւավորված է, հանրապետականը մեծամասնություն է․ «ՀՀԿ-ն որպես քաղաքական ուժ Սահմանադրությամբ եւ «Կուսակցությունների մասին» օրենքով իրեն վերապահված գործառույթներն է իրականացնում, Ելքն էլ թող իր գործառույթներն իրականացնի»։ Հանրապետական Գագիկ Մելիքյանն ընդհանրապես անլուրջ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ձեռնարկելիք պայքարին, նույնիսկ կատակում է՝ լավ է, որ ընտանիքի հետ է քննարկել, թե ոնց պայքարի։ Բայց փոքրիկ խնդիր կա․ «Եթե միացավ ժողովուրդը»։

Իսկ ինքը չի կասկածում՝ ժողովուրդը չի միանա, հիշեցնում է, թե քանի տոկոսով է Ելքը մտել խորհրդարան․այդ տոկոսներով ցանկացած պայքար տապալված է։ «Ազատության հրապարակը գրավման ենթակա չէ, շատերն են փորձել գրավել, բայց դա իրենց չի հաջողվել»,-ասում է Պարոն Մելիքյանը։

Ծառուկյանական մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հուշում է Ազգային Ժողովի արդյունքներով խորհրդարանում տեղ գրաված քաղաքական ուժի պայքարի միակ դաշտը․ «Խորհրդարանական քաղաքական ուժերի համար խորհրդարանի ամբիոնը, խորհրդարանական գործիքակազմը բավականին լայն հնարավորություններ է ընձեռնում, եւ իմ ներքին համոզմունքն է, որ խորհրդարանական ուժի ներկայացուցիչները պետք է խորհրդարանում մղեն իրենց պայքարը»։

Հընթացս պարոն Էնֆիաջյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է՝ Հանրապետականը դեռ չի հայտարարել, որ առաջադրում է Սերժ Սարգսյանին, ինչու՞ է նա շտապում։

Մհեր Արշակյան