Երուսաղեմի Տաճարի լեռան վրա մի քանի հազար մուսուլման է հավաքվել ուրբաթօրյա աղոթքի: Աղոթքից հետո պաղեստինցի արմատականները «ցասման օր» են խոստացել իրականացնել. փոխանցում է ria.ru-ն: Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել մահմեդական ցուցարարների և իսրայելական ոստիկանության միջև: Ցուցարարների խումբն արգելափակել է Հին քաղաքի մոտակայքում գտնվող փողոցը: Ամբոխը փորձում է կոտրել ցանկապատը Դամասկոսյան դարպասների մոտ: …

