Ելույթում «դրայվ» չկար. ՀՀԿ-ն սաբոտա՞ժ էր անում Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ԱԺ ելույթը մոնոտոն էր, ոչ ծրագրային, հայեցակարգային թեզիսներ չկային, չնայած ասացին, որ 27 էջանոց ելույթը գրված՝ իր կողքը դրված էր․«Ինքը չի սիրում գրված տեքստեր, սիրում է բանավոր խոսել»:

ՀՀԿ-ականների մի մասն իրենց թեկնածուի մոնոտոնությունը բացատրեց նրանով, որ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով «դրայվ» չկար: Ընդ որում՝ նրա ելույթը 20-րդ րոպեից ընթացավ կիսադատարկ դահլիճում. գեներալները դուրս եկան՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թևին։ Մինչև վերջ մնաց Աշոտ Արսենյանը, իսկ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ քաղաքական մասն էլ դահլիճում չէր, ԲՀԿ-ն՝ նույնպես:

ՀՀԿ ջահելներն էլ դահլիճ վերադարձան օրվա երկրորդ կեսին, որովհետև սկսվելու էր Հրայր Թովմասյանի ՍԴ անդամության քննարկումը՝ «համայնքը» պետք է կանգներ ՍԴ նախագահ գնացող ընկերոջ թասիբին: Սաբոտա՞ժ եք անում Արմեն Սարգսյանին՝ հարցրինք Էդուարդ Շարմազանովին։ «Ոչ մի դեպքում ու երբեք. միայն լրագրողներիդ մտքով կարող են նման բաներ անցնել»: Այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը դատարկ՝ հարցրինք Վահրամ Բաղդասարյանին։ «Ձեր աչքին է դատարկ, դահլիճը նորմալ վիճակում է»: Դուք ինքներդ առավոտյան վերցրիք ներկա-բացակաների ցուցակը և մի լավ տնտղեցիք: «Երկրորդում եմ` դահլիճում նորմալ թվով մարդիկ են նստած, մնացածն էլ իրենց սենյակներում ելույթի են պատրաստվում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: