ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը: Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ողջունելով ներկա գիտնականներին, նշել է, որ միջազգային ասպարեզում համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է: Նրա խոսքով՝ այս տարի անցկացվել է երեք միջազգային մրցույթ՝ …

