Միջազգային համագործակցությունը դրական ազդեցություն ունի գիտության զարգացման հարցում. Ռադիկ Մարտիրոսյան

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը: Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ողջունելով ներկա գիտնականներին, նշել է, որ միջազգային ասպարեզում համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է: Նրա խոսքով՝ այս տարի անցկացվել է երեք միջազգային մրցույթ՝ «Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի», ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի»  և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ:

««Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի» հետ անցկացված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 147 հայտ՝ ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 39 թեմա:  Ընտրված թեմաներից 29-ը  բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են  ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները»,-նշել է Ս. Հարությունյանը՝ ընդգծելով, որ ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 21-ը հայաստանյան կողմից ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտները. 10 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից, 1-ական թեմաներ` Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարաններից և Կրթության ազգային ինստիտուտից: Ֆինանսավորման ծավալը կազմել է  337,3 մլն ՀՀ դրամ:

Անդրադառնալով ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» հետ համատեղ իրականացված ծրագրին՝ Ս. Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառները: Ըստ նրա՝ գիտական նախագծերի հայտերը ներկայացվել են ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից: «Ֆինանսավորման է երաշխավորվել  3 թեմա՝ ներկայացված «Բարվա» ինովացիոն կենտրոն, «Էլո Ինովացիոն Տեխնոլոգիաներ», «Բիթլիս-Մեն» կազմակերպությունների կողմից:   Ֆինանսավորման ծավալը կազմել է՝  24,75 մլն ՀՀ դրամ: Թվով երրորդ՝ բազմակողմ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթն  իրականացվել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ: Ծրագիրն ընդգրկում է հետևյալ բնագավառները՝ Եվրասիական տարածաշրջանի մշակույթի կայացման և կենսագործունեության ոլորտում միջգիտակարգային հետազոտություններ. մարդաբանություն, գենային աշխարհագրություն, գեոէկոլոգիա, հնալեզվաբանություն  և ազգագիտություն: Տեխնիկական պահանջները բավարարած հայտերը ներկայացվել են փորձաքննության, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 1 ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից. ֆինանսավորման ծավալը՝  13,5 մլն ՀՀ դրամ»,-նշել է Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ 2016 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Մոնղոլիայի և Վիետնամի կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր, որի գլխավոր նպատակն է բազմակողմ հարաբերությունների զարգացումը՝ միջգիտակարգային հետազոտությունների իրականացման ասպարեզում:

Միջոցառմանը ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ միջազգային համագործակցությունը դրական ազդեցություն ունի գիտության զարգացման հարցում: «Պետբյուջեի միջոցները, ցավոք, սահմանափակ են, և գիտության ոլորտում ծագած դժվարությունների մի մասը հնարավոր է լինում հաղթահարել հենց միջազգային համագործակցության շնորհիվ: Եթե հարստացնենք գիտական հենքը, օրինակ ժամանակակից սարքավորումներ, լաբորատորիաներ, ապա վստահաբար միջազգային մրցույթների թեմաների թիվը կմեծանա»,-նշել է նա:

Միջոցառման ավարտին դրամաշնորհների հավաստագրեր են հանձնվել կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին: