ՀՀ մշակույթի նախարարությունը և Գորիսի քաղաքապետարանը հայտարարում են «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհըրդանշանի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով՝ գունավոր ու սև-սպիտակ տարբերակներով` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50 x 60 սմ ստվարաթղթի վրա: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել «նշանաբանով»: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն նշանաբանով, որում պետք է նշված լինի հեղինակի …

