Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ իրենց միջև որևէ միջադեպ չի եղել: «Միջադեպ չի կարող լինել։ Կարող է տարաձայնություն լինի, որը հարթվում է: Մեր դաշինքի հզորությունը հենց դա է, որ քննարկումները նորմալ են դիտվում»,-ասաց նա: Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ «Հանրապետություն» …

