Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին՝ Նովրուզի ու Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին գարնանային գեղեցիկ տոնի՝ Նովրուզի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան: Սերժ Սարգսյանը նշել է, որ դարերի խորքում ձևավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրաններ հանդիսացող Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն: 

 Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Հանրապետության Նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նախագահ Սարգսյանը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում: 

«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում: