ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Այդ մասին Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Քիչ առաջ ընտրվեցի ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Շնորհակալություն գործընկերներիս վստահության համար»: Տեղեկացնենք նաև, որ Արփինե Հովհաննիսյանն առաջադրված 20 թեկնածուների մեջ առավել ձայներ ստացած եռյակում է:

