ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը՝ ստալինյան ժամանակների փաստաթո՞ւղթ, թե՞ անհրաժեշտություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Ռազմավարությամբ փորձ է արվելու աջակցել դպրոցականների անձի ձևավորման գործընթացին։ Փաստաթղթում նշված են մի շարք մարտահրավերներ, որոնք այս ռազմավարության կիրառման արդյունքում պետք է լուծվեն: Դրանց թվում են՝ հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, արտագաղթը, դպրոցահասակ երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը և այլն:

Կրթության փորձագետները, սակայն, նկատում են, որ բավարար է միայն հանրակրթական հաստատություններում բարելավել ռազմական կրթության դասավանդումը, իսկ հայրենասիրությունն էլ միայն սահմանների պաշտպանությունը չէ, այլ օրինապաշտ քաղաքացի ձևավորելը: Մարտահրավերների թվում նշվում էր նաև օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը և տնտեսության դանդաղ զարգացումը:

Հանրության շրջանում ծավալված բուռն քննադատությունների արդյունքում, սակայն, այդ կետերը խմբագրվեցին։ Չնայած դրան՝ փորձագետները շարունակում են պնդել, որ տվյալ ռազմավարության կարիքն ընդհանրապես չկա, որ նախագծում տոտալիտարիզմի տարրեր կան, և այն տանում է ռազմականացման: Ի վերջո, մենք ունե՞նք նման ռազմավարության կարիք, ո՞րն է դրա մշակման շարժառիթը և ի՞նչ կտա այն մեզ:

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի և Կրթական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի հետ։

Աննա Բաբաջանյան