ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Գարեգին Բ-ն պե՞տք է հեռանա. Փաշինյանը ընդունեց՝ ԱԱԾ-ն հորդորել է քահանային՝ զեղչել նրա անունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը հայտարարում է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Վեհափառի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն են դիմել։ Ինքը դա բացառել է՝ պնդելով, որ չի հրաժարվի 25 տարի կաթողիկոսի անունը պատարագներին հնչեցնելու ավանդույթից։ Ի դեպ, Փաշինյանն այսօր ընդունել է, որ իրենք, այդ թվում ԱԱԾ-ի միջոցով խնդրում են քահանաներին չհնչեցնել Գարեգին Բ-ի անունը՝ այն պատարագներին, որին վարչապետը մասնակցում է։

Նախորդ կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում կաթողիկոսի անունը զեղչվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մատուցած պատարագի ժամանակ, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը և ՔՊ վերնախավը։ 

Նավասարդ սրբազանը մեկն է այն 10 եպիսկոպոսներից, որը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին սրբապղծությունը թաքցնելու մեջ և պահանջել նրա հեռացում։ Իրավիճակը սրվեց, երբ համացանցում հայտնվեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող սեռական բնույթի տեսանյութեր։ Նա հերքել է դրանց իսկությունը, մինչդեռ Մայր աթոռի ստեղծած հանձնախումբը հղում է արել ՔԿ-ին՝ պնդելով, թե Արշակ արքեպիսկոպոսն է տեսանյութում։ Մայր աթոռն այլընտրանքային փորձաքննություն է նախաձեռնել։

Դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է տեղի ունենալու: Արդյո՞ք այդ ժողովում եկեղեցու վերնախավը կլուծի ներսում առկա ճգնաժամը՝ բարեփոխումներ սկսելով, թե՞ լուծում չի գտնվի, և վեհարան-կառավարություն առճակատումը կշարունակվի։ Եվ ինչպե՞ս գնահատել վարչապետի խոստովանությունը։ Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Հարություն Մկրտչյանը՝ քաղաքագետ, քաղաքական գործիչ, Գարեգին Միսկարյանը՝ հասարակական գործիչ, Շահեն Հարությունյանը՝ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության հիմնադիր նախագահ, Մենուա Սողոմոնյանը՝ քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ, Աննա Կոստանյանը՝ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան